Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սպիտակ տունը ողջունել է ամերիկացի հոգևորականի ազատ արձակումը թուրքական բանտից

Սպիտակ տունը ողջունել է ամերիկացի հոգևորականի ազատ արձակումը թուրքական բանտից
13.10.2018 | 12:44

ԱՄՆ Սպիտակ տունը ողջունել է թուրքական դատարանի կողմից ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը և Թուրքիայի հետ հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն հայտնել: Սպիտակ տան կայքում նշվում է. «ԱՄՆ-ն ողջունում է քահանա Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը: Մենք սպասում ենք նրա վերադարձին, որտեղ նա կհանդիպի իր ընտանիքի հետ»:

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան ունեն տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, որոնց ուղղությամբ պետք է համատեղ աշխատել:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել թուրքական իշխանություններին ազատել նաև մյուս ԱՄՆ քաղաքացիներին: Twitter-ում նա գրել է. «Քահանա Բրանսոնը վերջապես վերադառնում է տուն՝ դաժան փորձություններից հետո…Հուսով ենք, որ թուրքական կառավարությունն արագ ազատ կարձակի նաև այլ ամերիկացիների»:

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ