Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ջոն Բոլթոնը մեկնում է ՌԴ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման համար

Ջոն Բոլթոնը մեկնում է ՌԴ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման համար
13.10.2018 | 12:45

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Մոսկվա է մեկնում՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավման և խնդիրները քննարկելու նպատակով:


«Այս այցի պատճառն այն երկխոսության շարունակումն է, որ այս ամռանը Հելսինկիում սկսեցին ԱՄՆ և ՌԴ նախագահները, քննարկելն է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները և այն, թե որտեղ կարող ենք առաջընթաց գրանցել, որտեղ մենք դեռևս ունենք խնդիրներ և տարաձայնություններ», - ասել է Բոլթոնը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Բոլթոնը հոկտեմբերի 20-ին կմեկնի Ռուսաստան, Ադրբեջան, կլինի Հայաստանում և Վրաստանում:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ