Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփը հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի նոր թեկնածուի անունը

Թրամփը հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի նոր թեկնածուի անունը
13.10.2018 | 12:46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնում քննարկում է Կանադայի դեսպան Քելի Քրաֆթի թեկնածությունը` գրում է The Wall Street Journal-ը: Թրամփը 56-ամյա Քրաֆթի հետ արդեն մի քանի հանդիպում է անցկացրել:

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է նաև իր դուստր Իվանկային ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը` նշելով, որ իրեն շատ հաճելի է, որ այդքան շատ մարդ վստահում է Իվանկային և ուզում է տեսնել նրան այդ պաշտոնում։ «Նա իրեն հիանալի ցույց կտար այդ պաշտոնում, բայց ես արդեն լսում եմ, թե ինչպես են ինձ մեղադրում նեպոտիզմի մեջ»,- գրել է նա Twitter-ում։

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ