Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռոբերտ Քոչարյանը քննադատում է նոր իշխանությունների «հեղափոխական ռոմանտիզմը»

Ռոբերտ Քոչարյանը քննադատում է նոր իշխանությունների «հեղափոխական ռոմանտիզմը»
13.10.2018 | 21:08

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Bloomberg-ին հարցազրույցում քննադատել է նոր իշխանությունների «հեղափոխական ռոմանտիզմը» և ասել, որ այս պահին իր առջև նպատակ չի դրել բարձր պաշտոնի վերադառնալ: «Ես նկատում եմ նոր կառավարության թերությունները, դրանք ռացիոնալ քննադատության կարիք ունեն», - ասել է Քոչարյանը երեքշաբթի Երևանում տված հարցազրույցում, որն այսօր է հրապարակվել:
Bloomberg-ի հոդվածագիրները գրում են՝ ժողովրդավարական թավշյա հեղափոխությունից հինգ ամիս անց Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող Հայաստանի նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն՝ մարտահրավեր նետելով նոր կառավարությանը, ընդգծելով՝ Քոչարյանին հնարավոր ազատազրկում է սպառնում՝ 10 տարի առաջ իր նախագահության ավարտին հետընտրական բախումներում 10 ցուցարարի մահվան համար:


«Փաշինյանը, որ այս շաբաթ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում աշխարհի տարբեր երկրների առաջնորդների էր հյուրընկալել, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, շարունակում է մեծ հեղինակություն վայելել հայաստանցիների շրջանում, որոնց զայրույթն էր շարժել նախորդ ռեժիմի համակարգային կոռուպցիան և անօրինականությունները, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ աղքատության էին մատնվել»` գրում է Bloomberg-ը:

Դիտվել է՝ 2590

Մեկնաբանություններ