Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որովհետև քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն

ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որովհետև քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն
13.10.2018 | 21:13

ՀՀԿ-ն դեռևս վերջնական քննարկում չի ծավալել արտահերթ, կամ «ափալ-թափալ» ընտրություններին մասնակցնելու վերաբերյալ` ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Արտահերթը, հրատապն ու «ափալ-թափալը» պետք է իրարից տարբերել։ Սա «ափալ-թափալ» ընտրություն է։ Կան տարբեր կարծիքներ՝ կուսակցության մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։ Մեկն այն է, որ գուցե բաց թողնենք ընտրությունները, մյուսը՝ մարդիկ դեռ չեն խոսում, և երրորդը՝, ինչպես ես եմ պնդում, անպայման պետք է մասնակցենք ընտրություններին», - ասաց Շարմազանովը։ Նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որն ունի գաղափարախոսություն, ծրագիր, ասելիք և ամենապակասը 100 հետևորդ, պարտավոր է մասնակցել ընտրություններին։

«Չնայած իշխանափոխությանը, ՀՀԿ-ն ունի բավականաչափ մարդիկ, ովքեր հույս են կապում մեր ծրագրերի իրականացման հետ։ Կարծում եմ, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որովհետև այս քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն։ Այսօր ո՞վ է ընդդիմություն, «Լո՞ւյսը», թե՞ «Ծառուկյան» դաշինքը, թե՞ «Սասնա ծռերը», որոնք հերթով գովում են այսօրվա իշխանություններին։ Ով ուզում է մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին, իր խնդիրն է, բայց ես անելիք ունեմ Հայաստանի քաղաքական դաշտում։ Ես անդամակցել եմ կուսակցությանը ոչ թե անձի կամ պաշտոնի համար, այլ՝ հավատալով նժդեհյան գաղափարախոսությանը, դեռևս Ազգային միացյալ կուսակցության ակունքներում կանգնած անկախության գաղափարին։ Անակնկալ էլ չէր, որ եթե «Հանրապետականը» չլիներ իշխանություն, մենք մասսայական կուսակցությունից դառնալու ենք մի ավտոբուս ժողովուրդ։ Եթե ոմանց համար դա վատ է, ինձ համար շատ էլ լավ է, ինքնամաքրվում է կուսակցությունը։ Ով ուզում է գնալ՝ բարի ճանապարհ», - նշեց Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ կրկնեց՝ ամենակարևոր կռվանը, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որ քաղաքական դաշտը և քաղաքական համակարգն ունի իրական ընդդիմության կարիք. «Մենք պետք է իրականացնենք մեր ծրագրերը, ոչ թե քարոզենք ԼԳԲՏ-ներ, ոչ թե իմ երկրում Վեհափառ հայրապետի վրա հարձակվենք, ոչ թե վեհարանը գրավողին տանենք և ռեկտորի պաշտոնակատար նշանակենք, այլ ապրենք ավանդական Հայաստանում և պահպանողական արժեքներում, հարգելով մեկս մյուսի քաղաքական բազմակարծությունը»։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ նախորդ իշխանության խնդիրները եղել են նաև նրանում, որ իրենց իշխանության ժամանակ չեն ունեցել ուժեղ ընդդիմություն։ «Եթե ունենայինք ուժեղ ընդդիմություն, ոչ թե չորս հոգանոց, ինչպես Փաշինյանն է ասում, գուցե փողոցային պայքար Հայաստանում չլիներ», - նկատեց ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ