«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վեհափառ. Եկեղեցին պիտի կարողանա առավել մեծ չափով շարունակել իրականացնել իր առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր վերազարթոնքի կերտման գործում

Վեհափառ. Եկեղեցին պիտի կարողանա առավել մեծ չափով շարունակել իրականացնել իր առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր վերազարթոնքի կերտման գործում
13.10.2018 | 21:14

Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին` ուղեկցությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի: Նորին Սրբությունը ողջունեց Կանադայի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն ավելի պիտի խթանի հայ-կանադական հարաբերությունները և նպաստի գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի բարեհաջող անցկացումը Հայաստանում առիթ դարձավ տարբեր երկրների միջև հարաբերությունների խորացման, նոր կապերի և գործակցության հաստատման: Նորին Սրբության խոսքով` հնարավորություն ընձեռեց ֆրանկոֆոնիայի անդամ-երկրներին ճանաչելու հայ ժողովրդին և հաղորդ դառնալու նրա իղձերին, երկրի մարտահրավերներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կանադայի վարչապետին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի հետ միասին դիմագրավել է դարերի դժվարություններն ու փորձությունները, կրել նույն տառապանքներն ու զրկանքները, ապրել նրա իղձերով և տեսիլքներով: Նորին Սրբությունը անդրադարձավ Հայոց ցեղասպանության և խորհրդային տարիների հետևանքով Հայոց Եկեղեցու կորուստներին և ներկայում Եկեղեցու գործունեությանը տարբեր ոլորտներում` վստահություն հայտնելով, որ նոր իրողության պայմաններում Հայոց Եկեղեցին պիտի կարողանա առավել մեծ չափով իրականացնել իր առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր վերազարթոնքի կերտման ու միասնականության ամրապնդման գործում:

Կաթողիկոսը գնահատանքով արձանագրեց ջերմ վերաբերմունքը, որ Կանադայի իշխանությունների կողմից մշտապես դրսևորվում է հանդեպ հայ համայնքը և նրա ազգային-հոգևոր կյանքը: Նորին Սրբությունը նկատեց, որ Կանադայի հայ համայնքը գեղեցիկ կամուրջ է երկու երկրների հարաբերությունների զորացման և զարգացման համար:
Կանադայի վարչապետն իր ուրախությունն արտահայտեց հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ երեք տասնամյակ անց մեծ հաճույք է վերստին այցելել Հայաստան և մեծ պատիվ` հյուրընկալվել հայոց հոգևոր կենտրոնում, նպաստել երկու երկրների կապերի խորացմանը: Ջասթին Տրյուդոն, խոսելով Կանադայում ապաստան գտած հայ համայնքի մասին, նշեց, որ Կանադան պետք է շնորհակալություն հայտնի երկրում հաստատված կանադահայերին, որ հսկայական ներդրում են ունեցել Կանադայի կյանքի տարբեր ասպարեզներում: Անդրադառնալով հայ-կանադական հարաբերություններին` վարչապետը շեշտեց, որ Կանադան հպարտ է Հայաստանի գործընկերը լինել և շարունակելու է գործակցությունը տարբեր հարթություններում: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը և վարչապետը խոսեցին խաղաղ, բարօր և ապահով աշխարհի կերտման գործում միջկրոնական երկխոսության կարևորության մասին: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը միջկրոնական և միջեկեղեցական երկխոսություններում, տեղեկացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հոգևոր առաջնորդների ջանքերի մասին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքական գործիչների կարևոր պատասխանատվությանը մարդկային կյանքում ողբերգությունների կանխարգելման, անարդարության և տառապանքների հաղթահարման, աղքատության վերացման գործում: Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծեց, որ Կանադայի երիտասարդ և եռանդուն առաջնորդն ապագայի իր տեսլականով մեծ նպաստ կբերի խաղաղ աշխարհի կառուցմանը:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ