Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռոբերտ Քոչարյան. Վարչապետ դառնալու խնդիր իմ առաջ չեմ դնում

Ռոբերտ Քոչարյան. Վարչապետ դառնալու խնդիր իմ առաջ չեմ դնում
13.10.2018 | 21:15

Վարչապետ դառնալու խնդիր իմ առաջ չեմ դնում և չեմ կարծում, թե դա ճիշտ կլինի` «Bloomberg»-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ապագայի մասին Քոչարյանն ասել է. «Ինչպես իրավիճակը կզարգանա։ Դա չպետք է լինի ինքնանպատակ։ Եթե այս իշխանությունը փայլուն կառավարի երկիրը, եթե մեր երկրի տնտեսությունը երկնիշ թվերով աճի, եթե Ղարաբաղի անվտանգության հարցը բավական հուսալի ապահովի, դա այլ իրավիճակ կստեղծի։ Իսկ եթե մենք բոլոր այս հարցերում տեսնենք վատթարացում, այլ իրավիճակ կլինի և նույնիսկ այն ժամանակ, եթե գտնվեն երիտասարդ, հեռանկարային գործիչներ, ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնն ու շարժվել առաջ, ի սեր Աստծո, թող անեն», - ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այժմ մտահոգիչ է ղարաբաղյան հակամարտության խնդիրը, պատերազմի վերսկսման հնարավորությունը։ «Չպետք է մոռանալ, որ իրավիճակը սառեցված է և սահմանին դեռևս անհանգիստ է», - նշել է Քոչարյանը։ Նրա խոսքով` մտահոգիչ է ԱՄՆ-ի հետ Իրանի հարաբերությունների լարվածությունը և դրանից բխող սանկցիաների կիրառումը։ «Եթե կառավարության գործունեությունը ռադիկալ կերպով չփոխվի, կլինի հիասթափություն ու կծագեն լուրջ խնդիրներ։ Կընդունե՞ն իրենց սխալները, թե՞ կպայմանավորեն հակահեղափոխությամբ...», - նկատել է երկրորդ նախագահը։

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ