Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայկ Մարության. Ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտի գնից, դա օբյեկտիվ չէ

Հայկ Մարության. Ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտի գնից, դա օբյեկտիվ չէ
13.10.2018 | 21:16

Զավեշտալի է, որ 2013-ից ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտի գնից` լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Սա զարմանալի է: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք մի թանկացրեք: Այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում, օբյեկտիվ չի: Նախկին իշխանությունները չէին բարձրացնում՝ վախենալով բողոքի նոր ալիքից»,-ասաց նա: Քաղաքապետը նշեց, որ նախ պետք է փոխվի տրանսպորտը, տրանսպորտային միջոցները, հետո նոր պետք է խոսենք այդ մասին: Հայկ Մարությանը նաև նշեց, որ տրանսպորտի թանկացման հարցը ևս պետք է քննարկվի ու որոշվի ժողովրդի հետ: «Մենք ներկայացնելու ենք Երևանի բնակիչներին, ասելու ենք գիտեք՝ տրանսպորտը փոխվեց, հիմա տրանսպորտի ինքնարժեքն այսքան է: Մեր տարբերակը՝ մենք սուբսիդավորենք և քաղաքացիների համար չթանկանա, իսկ սուբսիդավորելը, միևնույնն է, բայց միևնույնն է, դա գնալու է բյուջեից և ինչ-ինչ հարցեր չեն լուծվելու»,-ասաց նա: Հասարակության կարծիքը ճշտելու են հանրաքվեի միջոցով:


«Մենք միասին ենք որոշում կայացնելու: Ես միանձնյա որոշելու իրավունք չունեմ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ