Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պուտինի դաշնակիցն առաջնորդում է Հայաստանի «թավշյա հեղափոխության» դեմ հակագրոհը. Bloomberg

Պուտինի դաշնակիցն առաջնորդում է Հայաստանի «թավշյա հեղափոխության» դեմ հակագրոհը. Bloomberg
13.10.2018 | 21:18

Bloomberg հանդեսն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նրան ներկայացնելով որպես «Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող մարդ, որը քաղաքականություն է վերադառնում նոր կառավարությանը մարտահրավեր նետելու համար»: Նյութի հեղինակներ Սառա Խոջոյանն ու Էնթոնի Հալփինը հիշեցնում են ապրիլից Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, դրանց ֆոնին Քոչարյանի կալանավորումն ու ազատ արձակումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդի շրջանում վայելած համընդհանուր սերը, վարչապետի՝ հնարավորինս արագ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունը: «Ես տեսնում եմ կառավարության թերությունները, նրանք խելամիտ քննադատության կարիք ունեն»,-Bloomberg-ին հարցազրույցի ընթացքում ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչը կփոխեր նոր կառավարությունում: Հեղինակները նշում են, որ Կրեմլն ուշի ուշով հետևում է Հայաստանում ծավալվող քաղաքական զարգացումներին՝ իր մտահոգությունը հայտնելով ինչպես Քոչարյանի, այնպես էլ մի շարք նախկին պաշտոնյաների ձերբակալությունների առնչությամբ: Հարցազրույցի ընթացքում ՀՀ 2-րդ նախագահը պատմել է, որ ամբողջ ընթացքում կապի մեջ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և որ իրենց միջև ընկերական հարաբերություններ են:


«Ռուսաստանի արտահայտած մտահոգությունը միանգամայն նորմալ է»,-նշել է Քոչարյանը՝ հրաժարվելով ասել, թե Պուտինի հետ քննարկել է իր դեմ ներկայացված մեղադրանքները: Այնուհետև մեջբերվում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի տեսակետը, որ Քոչարյանը չպետք է ակնկալի Ռուսաստանի աջակցությունն իր քաղաքականություն վերադարձի հարցում: Մինչդեռ Լոնդոնում հիմնված IHS Markit-ի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը նշել է, որ նույնիսկ հետհեղափոխական կառավարության ձախողման դեպքում Քոչարյանի քաղաքական վերադարձն անհավանական է: «Նա փոփոխության որևէ տեսլական չի ներկայացնում, այլ միայն մի քանի հոգու հարստացրած ու յուրաքանչյուր երրորդ հային աղքատության մեջ գցած օլիգարխիայի վերադարձ»,-եզրափակել է վերլուծաբանը:

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ