Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խաղը թարս գնաց սկզբից

Խաղը թարս գնաց սկզբից
14.10.2018 | 13:07

Ազգերի լիգայի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց Ջիբրալթարի ընտրանուց: «Հանրապետական» ստադիոնում խաղի ավարտից հետո երկրպագուների միջև բախում է եղել: Արևելյան տրիբունայում քաշքշուկի կենտրոնում էին FAF և Red Eagles ֆան-ակումբների անդամները: Ոստիկանները միջամտել են և հանգստացրել երկրպագուներին:


Հանդիպումից հետո Red Eagles ֆան-շարժման անդամները շարժվել են դեպի Ավանի ֆուտբոլի ակադեմիա, պահանջել են հանդիպել ազգային ընտրանու ֆուտբոլիստների հետ: Որոշ ժամանակից ֆան ակումբի անդամներին է մոտեցել միայն Յուրա Մովսիսյանը:
Հանդիպման սկզբում Ջիբրալթարի հիմնի փոխարեն հնչել է Լիխտենշտեյնի օրհներգը: «Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան շատ հիասթափված է, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի շրջանակներում այսօր կայացած Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ հնչել է Լիխտեյնշտեյնի ազգային հավաքականի օրհներգը»,-ասված է Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Երևանում Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան ներկայացնող պատվիրակության ղեկավարից սխալի համար, և այդ մասին հայտարարություն է արվել ազգային մարզադաշտում:


Խաղից հետո մամուլի ասուլիս տվեց մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և ասաց. «Դաժան պատմություն էր: Մի շարք պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք օգտագործել»: «Մկոյանը փորձառու ֆուտբոլիստ է ու հանդես է գալիս երկար տարիներ: Ամբողջ խաղի ընթացքում լավ խաղաց. միայն 11 մետրանոցի դրվագի ընթացքում սխալվեց: Նրան մեկնարկային կազմում ընդգրկեցինք, քանի որ կարծում էինք, որ այս խաղով մարզավիճակ կհավաքի ու կխաղա Մակեդոնիայի հետ»: «Սպասենք, որ Յուրա Մովսիսյանը լավ մարզավիճակ ձեռք կբերի: Մենք սպասում էինք, որ նա 1 խաղակես կխաղա: Ինձ թվում էր, որ նրա ֆիզիկականը թույլ կտար, որպեսզի մեկ խաղակես լավ խաղար:


Մյուս հանդիպումներում ավելի լավ կխաղանք, ավելի շատ պահեր կստեղծենք ու կհաղթենք»: ՙԻնձ համար կարևոր է գոլային պահեր ստեղծելը, այլ ոչ թե գնդակին տիրելը: Թե՛ մոտ, թե՛ հեռահար դիրքերից պահեր ունեինք: Պարզապես, այսօր վերջին փոխանցումը չստացվեց»: ՙՀնարավորություն ունենք Ազգերի լիգայում, կպայքարենք մինչև վերջ: Ինչ վերաբերվում է գլխավոր մարզչի պաշտոնում իմ մնալ-չմնալուն, դա կորոշի ղեկավարությունը: Մինչև 2020 թվականը կփորձեմ հավաքականին փոխանցել իմ գիտելիքները, փորձը, եռանդը»: <Ֆուտբոլում ամեն ինչ էլ պատահում է: Պարտության ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում; Պարտավոր էինք հաղթել, եթե նայենք պատմությանն, այսպիսի դեպքեր կգտնենք»: «Իհարկե ամոթ զգում ենք: Ֆուտբոլիստների մոտ անմնացորդ նվիրում տեսա: Փորձեցին խաղալ մինչև վերջ, բայց չստացվեց: Իրական գոլային 7-8 պահ ունեցանք: Կասկածելի 11 մետրանոցից բացի, այլ պահեր չուներ մրցակիցը»:


«Պետք է որոշեինք փոխարինման դուրս բերել Մարկոսին կամ Պետրոսին: Որոշում ընդունեցինք, որ Մարկոսը խաղա: Իհարկե, ընթացքում պետք է երիտասարդական հավաքականից էլ ֆուտբոլիստներ ընդգրկենք ազգային թիմում»:
Հանդիպումից հետո Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը կարճ գտնվեց. «Պատմական երեկո էր ու պատմական հաղթանակ: Սա մեր առաջին հաղթանակն էր այն պահից, երբ անդամագրվել ենք ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին:


ՙՀայաստանի ընտրանին լավ խաղաց, շատ լավ հարձակվեց, սակայն մենք էլ լավ պաշտպանվեցինք ու հաղթանակի հասանք»,- ասաց մարզիչը:

Դիտվել է՝ 1245

Մեկնաբանություններ