Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրավապահները հրաժարվել են նոր մեղադրանք առաջադրել Նավալնիին

Իրավապահները հրաժարվել են նոր մեղադրանք առաջադրել Նավալնիին
15.10.2018 | 18:44

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ իրավապահները հրաժարվել են իրեն նոր մեղադրանք առաջադրել: Այսօր ավելի վաղ նա հայտարարել էր, որ զրպարտության հոդվածով նոր մեղադրանք են առաջադրում իրեն։ Նավալնին հրավիրվել է ոստիկանություն, սակայն քննիչը մեղադրանք չի առաջադրել: Նա կիրակի օրն է ազատ արձակվել 50-օրյա հերթական վարչական կալանքից և ենթադրում է, որ նոր մեղադրանք չեն առաջադրել լրատվամիջոցներում բարձրացված աղմուկի պատճառով:


Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն զրպարտության մեջ է մեղադրում Ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից, Մագնիտսկու գործով անցնող Պավել Կարպովը, ով 2016-ին դիմել էր ոստիկանություն՝ պնդելով, թե Նավալնին և ևս մի քանի անձ իրեն մեղադրում են ծանր հանցանքներում:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ