Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները կոչով դիմել են Սաուդյան Արաբիային

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները կոչով դիմել են Սաուդյան Արաբիային
15.10.2018 | 18:45

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ կոչ են անում Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ մասնակցել լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հետաքննությանը և պատասխանել նրա սպանության մեղադրանքներին, որ հնչում են Էր-Ռիյադի հասցեին: Ջերեմի Հանթը, Ժան-Իվ լե Դրիանը և Հայկո Մաասը ընդգծում են լրագրողի ճակատագրի բացահայտումը, նրա անհետացման բոլոր հանգամանքների հետաքննությունը և մեղավորներին պատժելը: Ջամալ Հաշոգին համագործակցում էր արևմտյան մամուլի հետ և հաճախ էր քննադատում Սաուդյան իշխանություններին: Նա անհետացել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ