Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությունը ԼՂ խնդրի վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությունը ԼՂ խնդրի վերաբերյալ
15.10.2018 | 18:46

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: «Հույս ունենք՝ այդ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը կհասկանա, որ երկրի կայուն զարգացման համար դրանից բացի այլ ճանապարհ չկա», - ասված է հաղորդագրությունում:


Այս հայտարարությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսկոֆոնիայի 17-րդ համաժողովի ընդունած բանաձևին, որում անդրադարձ կա նաև ղարաբաղյան հակամարտությանը: «Հայաստանը պետք է վերջ դնի միջազգային հանրությանը ստելու իր ապարդյուն քայլերին, իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության համապատասխան բանաձևերով և Հելսինկյան եզրափակիչ ակտով ստանձնած պարտավորությունները՝ դուրս բերի զորքը Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - գտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ