Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ճապոնացիներին կոչ են արել լաց լինել

Ճապոնացիներին կոչ են արել լաց լինել
15.10.2018 | 18:47

Ճապոնիայում ավելի մեծ թվով ընկերություններ ու դպրոցներ են կոչ անում իրենց սաներին ու աշխատակիցներին լաց լինել՝ սթրեսը հանելու և հոգեկան առողջությունը պահպանելու համար, հայտնում է The Japan Times-ը: Փորձագետների կարծիքով՝ ուրախության կամ տխրության արցունքներն օգնում են հանել լարվածությունը և թուլացնել վեգետատիվ նյարդային համակարգը: «Լացը մշտական սթրեսից ինքնապաշտպանվելու միջոց է», - ասել է բժշկական համալսարաններից մեկի պրոֆեսոր Ջունկո Ումիհարան:


Թերթը գրում է միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հիդեֆումի Յոշիդայի մասին, որ 5 տարի լացի հատուկ դասընթացներ է անցկացնում, որի ընթացքում մարդկանց սովորեցնում է՝ ինչպես լացի միջոցով հանել լարվածությունը: «Եթե դուք լաց եք լինում շաբաթը մեկ անգամ, դուք կարող եք սթրեսից ազատ ապրել», - ասել նա:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ