«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ժիրինովսկի. Մենք ունենք С-400, С-500, С-600 և С-700, կարող ենք ամբողջ մոլորակը փակել

Ժիրինովսկի. Մենք ունենք С-400, С-500, С-600 և С-700, կարող ենք ամբողջ մոլորակը փակել
15.10.2018 | 18:47

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման եթերում հայտարարել է, որ Ռուսաստանն ունի С-600 և С-700 հակաօդային պաշտպանության համակարգեր: «ԱՄՆ-ին այժմ էլ С-300-ն է հետաքրքրել… Եվ ամերիկացիները, ընդհանուր առմամբ, վախենում են, նրանք վախենում են, որ ամբողջ աշխարհը կտեսնի, որ աշխարհում ամենալավ հակաօդային պաշտպանության համակարգը ռուսական С-300-ն է: Իսկ մենք ունենք С-400, С-500, С-600 և С-700: Կարող ենք ամբողջ մոլորակը փակել, և ոչ մի ինքնաթիռ օդ չի բարձրանա»,- ասել է խորհրդարանականը: Հանդիսատեսը Ժիրինովսկիի հայտարարությունը ծիծաղով է ընդունել, իսկ հաղորդավար Սոլովյովը կատակել է՝ ասելով, որ պետք չէ բոլոր գաղտնիքներն ասել, «թե չէ մեկ էլ տեսար նա կպատմի С-1500 սարսափազդու համակարգի մասին»:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ