«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկի փողոցն անվանափոխվել է Հրանտ Դինքի անունով

Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկի փողոցն անվանափոխվել է Հրանտ Դինքի անունով
15.10.2018 | 18:49

Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու կոչվող փողոցն անվանափոխվել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր, 2007-ին սպանված Հրանտ Դինքի անունով, գրում է «Ակօս»-ը:


Ստամբուլի մի շարք վարչական շրջանների ղեկավարի` փողոցների անվանափոխության վերաբերյալ առաջարկված նախագծի շրջանակում անվանափոխվել է 90 փողոց: Նախագիծը հաստատվել է քաղաքապետարանի խորհրդի անդամների մեծամասնության աջակցությամբ. կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունների անդամները:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ