USD485.23
EUR551.80
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Կոմիտասից հեռու մարդիկ նստած իրար հետ հարց են լուծում, ես ինչու՞ լինեմ հանձնախմբում»

«Կոմիտասից հեռու մարդիկ նստած իրար հետ հարց են լուծում, ես ինչու՞ լինեմ հանձնախմբում»
16.10.2018 | 02:04

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը իր դժգոհություն էր հայտնել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի առիթով, նախատեսվող միջոցառումներն անվանել բիզնես-ծրագիր, որի միջոցով մարդիկ եկել են իրենց անձնական հարցերը լուծելու և պետական միջոցները քամուն տալու:


«Իրատեսը» հետաքրքրվեց` ի՞նչ է առաջարկում կոմիտասագետը, որն է հիմնական բացթողումը: Ի պատասխան Արթուր Շահնազարյանն ասաց, որ պետք է որդեգրենք Կոմիտասի սկզբունքը, անենք այնպիսի բան, որ Կոմիտասը կուզեր. «Նրա նպատակն էր վերադարձնել մեր ժողովրդին իր ինքնությունը, ոգին, դիմագիծը, տեսակը, ճաշակը: Պետք է կազմել մշտական գործող հեռահար ծրագիր, ոչ թե անցողիկ միջոցառումներ: Մինչ օրս արվող միջոցառումներն ի՞նչ օգուտ են տվել: Մեր ժողովուրդն էլի թաղված է ռաբիսի կլկլոցների մեջ: Մշակույթը մեր հոգևոր հայրենիքն է, եթե վտանգված է այդ հայրենիքը, պետք է ռազմավարական ծրագիր մշակել, ինչպես պատերազմի ժամանակ»: Այլ կերպ ասած` կարիք կա մշակութային հեղափոխության` սկսած մանկապարտեզներից, դպրոցներից, պետք է ուսուցիչներ վերապատրաստենք, ուղարկենք շրջաններ, շրջանների դիրիժորներին ուշադրություն դարձնենք, որ անգործ նստած են: Ինչ վերաբերում է հանձնաժողովին, երաժշտագետը մի օրինակ է բերում. Տիգրան Հեքեքյանը ինչքա՞ն գործ է արել, քանի՞ սերունդ երեխա է դաստիարակել, չկա հանձնաժողովում: Ինքը Արթուր Շահազարյանն էլ հանձնախմբի կազմում չէ և ընդգծում է`Կոմիտասից հեռու մարդիկ նստած իրար հետ հարց են լուծում, ես ինչու՞ լինեմ հանձաժողովում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao