Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իտալիան ԵՄ-ին կառաջարկի ֆինանսավորել Ռուսաստանի փոքր և միջին բիզնեսը

Իտալիան ԵՄ-ին կառաջարկի ֆինանսավորել Ռուսաստանի փոքր և միջին բիզնեսը
16.10.2018 | 14:09

Իտալիան այս շաբաթ Բրյուսելում Եվրամիության ղեկավարների հավաքում կառաջարկի վերագանգնել ռուսաստանյան փոքր և միջին բիզնեսի ֆինանսնավորման հնարավորությունը: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հոկտեմբերի 18-ին գործընկերներին կդիմի Եվրոպական ներդրումների բանկի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջոցներով ռուսաստանյան փոքր և միջին բիզնեսին սատարելու նախաձեռնությամբ: Կոնտեի համոզմամբ, նպատակահարմար է վերականգնել համագործակցության ձևաչափը, որ գործել է նախքան 2014-ին սահմանված պատժամիջոցները:

Բրյուսելի աղբյուրները նշում են, որ ԵՄ ղեկավարները հոկտեմբերի 18-ին դժվար թե ընդունեն այդ առաջարկը, սակայն կարող են հավանություն տալ դեկտեմբերի գագաթաժողովում, որի օրակարգում կլինի Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու խնդիրը: Հռոմը նկատել է տվել, որ հավանություն կտա երկարաձգմանը, եթե Եվրամիությունն ընդուն ռուսական փոքր և միջին բիզնեսին աջակցելու տարբերակը:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ