Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
16.10.2018 | 14:10

Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանը որոշել է ևս երկու ամսով երկարաձգել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։ Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նախաքննական մարմնի հիմնավորմամբ` Գրիգորյանը ազատության մեջ կխոչընդոտի նախաքննությանը և նոր հանցագործություն կկատարի։

Փաստաբանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը վերաքննիչ ատյան, քանի որ Մանվել Գրիգորյանը տասնյակ հիվանդություններ ունի և պետք է գտնվի ազատության մեջ` բուժումը լիարժեք իրականացնելու համար։ Փաստաբանը Գրիգորյանին կալանքի տակ պահելը որակում է խոշտանգում։ Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, խոշոր չափով գույք հափշտակելու մեջ մեղադրվող Գրիգորյանը կալանքի տակ է հուլիսի 19-ից:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ