Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուս ուղղափառ եկեղեցին խզեց հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ

Ռուս ուղղափառ եկեղեցին խզեց հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ
16.10.2018 | 14:12

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին ամբողջությամբ խզել է միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ։ Սա ռուսական եկեղեցու պատասխանն էր Կոստանդնուպոլսի հոգևոր առաջնորդներին, որոնք ընդառաջելով Կիևի խնդրանքին, օրեր առաջ չեղարկել էին 1686-ի որոշումը, որով Կիևի թեմը հանձնվել էր Մոսկվայի պատրիարքությանը:

Հաջորդ քայլով Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցին կարող է անկախություն տալ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն, որ կոշտ քննադատության է արժանանում Ռուսաստանի հոգևոր ու քաղաքական գործիչների կողմից:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ