Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կառավարությունը հավանություն տվեց ԸՕ բարեփոխումների փաթեթին

Կառավարությունը հավանություն տվեց ԸՕ բարեփոխումների փաթեթին
16.10.2018 | 14:13

Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին։ Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ փաթեթի կարևորագույն նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումն է։ «Այս նպատակից ելնելով մշակվել է Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, որում ի թիվ այլ բարեփոխումների լուծում է հետևյալ խնդիրները՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում՝ 6-օրից 10 օրվա, բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում՝ կուսակցությունների համար նախկին 5 տոկոսի փոխարեն 4-ի, իսկ կուսակցությունների, դաշինքների պարագայում 7-ի փոխարեն 6 տոկոս», - ասաց նախարարը։

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ