Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ջորջ Քենթ. Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է լինել Մադրիդյան սկզբունքների հիման վրա

Ջորջ Քենթ. Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է լինել Մադրիդյան սկզբունքների հիման վրա
16.10.2018 | 14:14

ԱՄՆ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահության ջանքերին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը։ Նա տեղեկացրեց, որ վերջին ժամանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում և ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աջակցում են, որ կողմերը միասին խոսեն, ունենան շփումներ։ «ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան համանախագահ երկրներ են, և Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին հանդիսանում են ԵԱՀԿ անդամ երկրներ։ Մեր բոլոր երկրները ընդունում են ԵԱՀԿ ստանդարտները, որոնք հայտնի են «Մադրիդյան սկզբունքներ» անվանմամբ, որի մեջ մտնում են՝ ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը։ Յուրաքանչյուր երկիր կարող է իր ուրույն մեկնաբանությունն ունենալ այս ամենի նկատմամբ, բայց խնդրի լուծումը կարող է լինել այս սկզբունքների հիման վրա», - հայտարարեց Քենթը:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ