Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ջորջ Քենթ. Փաշինյան-Թրամփ հանդիպումն առաջիկայում կկայանա

Ջորջ Քենթ. Փաշինյան-Թրամփ հանդիպումն առաջիկայում կկայանա
16.10.2018 | 14:16

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն առաջիկայում կկայանա` Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ վարչակազմում քննարկվում է Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման հարցը։
«Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների հանդիպումների կայացմանը։ Ես վստահ եմ, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կլինի, բայց այս պահին չեմ կարող ասել, թե երբ և որտեղ։ Ես կարծում եմ, որ առաջիկայում դեսպան Բոլթոնի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ այդ հարցի շուրջ քննարկում կլինի», - հայտարարեց Ջորջ Քենթը։

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ