«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
16.10.2018 | 14:23

Կառավարության նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովին առաջարկել արտահերթ նիստ գումարել: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին: Նիստը կգումարվի «ՀՀ Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները քննարկելու օրակարգով:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ