Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վարչապետը պարզաբանումներ ներկայացրեց Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու վերաբերյալ

Վարչապետը պարզաբանումներ ներկայացրեց Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու վերաբերյալ
16.10.2018 | 14:28

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Հայաստանի երեք մարզում մարզպետ նշանակել: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Սյունիքի մարզպետ նշանակվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Արագածոտնի պարզպետ՝ Դավիթ Գևորգյանը, որը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն էր, իսկ Արմավիրի մարզպետ նշանակվեց Համբարձում Մաթևոսյանը: «Դուք գիտեք, որ պարոն Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է փոխոստիկանապետի պաշտոնը՝ նախորդ իշխանության տարիներին, ես կարծում եմ՝ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ, ես ուզում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել», - ասաց նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկը չպետք է իր կյանքը ավարտած համարի Հայաստանում: «Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը, կա բարիկադներ կառուցելու ու այդ բարիկադները ապամոնտաժելու ժամանակ», - նշեց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր կառավարման համակարգը, ըստ էության, 90 տոկոսով մնացել է նույնը: «Ես ուղիղ եմ ուզում ասել, որ այդ 90 տոկոսի մեջ կա մեծ տոկոս, որ ցանկություն չունի աշխատելու, նաև այնպես անելու, որ ուրիշները չկարողանան աշխատել, բայց ակնհայտորեն կան որոշակի սաբոտաժային հնարավորություններ», - ասաց նա: Վարչապետն ընդգծեց, որ նախկին ու ներկա պաշտոնյաներից որևէ մեկն անձեռնմխելի չէ Հայաստանում:


«Մենք ճիշտ ճանապարհով ենք գնում», - ասաց ՀՀ վարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին՝ մաղթելով հաջողություն ու արդյունավետ աշխատանք:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ