Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վանեցյան. Թույլ չենք տա, որ հանկարծ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն սահմանադրական կարգի խախտումներ

Վանեցյան. Թույլ չենք տա, որ հանկարծ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն սահմանադրական կարգի խախտումներ
16.10.2018 | 14:31

Ուժային կառույցները միշտ աշխատում են արտակարգ ռեժիմով, մենք կատարում ենք մեր պարտականություններն օրենքի շրջանակում և կատարելու ենք շատ բարեխիղճ և շատ լավ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե հակահեղափոխության վտանգներ ԱԱԾ-ն տեսնում է, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Վտանգները միշտ կան։ Մենք միշտ այն տեսակետին ենք, որ չպետք է թուլանալ և մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի ՀՀ տարածքում բացառենք ցանկացած օրինախախտում, որը կապված է ձեր նշած դեպքերի հետ», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նա նշեց, որ ԱԱԾ խնդիրներից մեկը նաև սահմանադրական կարգի պահպանությունն է։ «Ես հավաստիացնում եմ, որ ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին և թույլ չենք տա, որ հանկարծ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեն սահմանադրական կարգի խախտմանը», - նշեց ԱԱԾ տնօրենը:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ