Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դե յուրե նախարար նշանակվելու կապակցությամբ վարչապետը շնորհավորեց երկու նախարարներին

Դե յուրե նախարար նշանակվելու կապակցությամբ վարչապետը շնորհավորեց երկու նախարարներին
16.10.2018 | 14:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, իսկ Գեղամ Գևորգյանը՝ գյուղատնտեսության նախարար: «Հրամանագիրն արդեն իսկ ստորագրվել է նախագահի կողմից, այնպես որ՝ շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին և պարոն Գևորգյանին դե յուրե նախարար նշանակվելու կապակցությամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ