Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սաուդյան Արաբիայի թագավորը խոստացել է Պոմպեոյին աջակցել Ստամբուլում կորած սաուդացի լրագրողի գործի բացահայտմանը

Սաուդյան Արաբիայի թագավորը խոստացել է Պոմպեոյին աջակցել Ստամբուլում կորած սաուդացի լրագրողի գործի բացահայտմանը
16.10.2018 | 21:59

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, հանդիպման ժամանակ քննարկվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիի գործը:

Պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը ասել է, որ թագավորը պարտավորվել է աջակցել լրագրողի անհետացման հանգամանքները պարզելու գործընթացին, Պոմպեոն նրան շնորհակալություն է հայտնել:


Սաուդյան Արաբիա այցից հետո Պոմպեոն մեկօրյա այցով կմեկնի Թուրքիա:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը պահանջել է դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության անձնակազմին`դա կօգնի հետաքննությանն ավելի ստույգ ու օբյեկտիվ տվյալներ ձեռք բերել:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ