«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արարատ Միրզոյանը՝ ՀՀԿ-ի հետ հանդիպման մասին

Արարատ Միրզոյանը՝ ՀՀԿ-ի հետ հանդիպման մասին
16.10.2018 | 22:01

Համաձայն չեմ Վիգեն Սարգսյանի դիտարկման հետ, կարող եմ մի սուբյեկտիվ և համարձակ դատողություն էլ անել, քանի որ ինձ թվում է, որ ՀՀԿ խմբակցությունում բոլորը չէ, որ համաձայն են նրա հետ, որովհետև մի քանի պատգմավորներ շատ լուրջ ու բովանդակային քննարկում էին վարում` ՀՀԿ-ի հետ հանդիպումից հետո ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե ԸՕ-ի շուրջ այսօրվա քննարկումն ուշացած էր։

Ըստ Միրզոյանի՝ ՀՀԿ որոշ պատգամավորներ նաև առաջարկներ են արել։ Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք ՀՀԿ-ի հետ պայմանավորվել ենք, որ այս ընթացքում մի փոքր ավելի ինտենսիվորեն աշխատենք։ Եթե բոլորի կողմից կա մտադրություն ունենալ լավ ԸՕ, լավ ընտրական համակարգ ընտրություններից առաջ, եթե գտնում ենք, որ ժամանակ կա, ջանքերն ինտենսիվացնենք ու որոշակի շտկումներ անենք»։ Առաջին փոխվարչապետը, խոսելով ԸՕ-ն Վենետիկի հանձնաժողով ներկայացնելու մասին, նշեց. «Մենք և հայեցակարգ շատ ավելի վաղ, և օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկել ենք, պաշտոնապես վերջին տարբերակն այսօր է ուղարկվել։ Վենետիկի հանձնաժողովի հետ կոնտակտները շարունակվելու են, հուսամ՝ որոշակի փոխըմբռնում կլինի»։

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ