Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վահրամ Բաղդասարյան. Մտահոգում է շտապողականությունը

Վահրամ Բաղդասարյան. Մտահոգում է շտապողականությունը
16.10.2018 | 22:02

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հանդիպմանը ՀՀԿ ներկայացուցիչները բարձրացրել են ԸՕ-ի հետ կապված խոստումները՝ ցուցակների բեռնաթափման, կրկնաքվեարկությունների հետ կապված` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը.
«Հարցը բարձրացվել է, և նրանք պարզապես ասել են, որ խոստումներից չեն հրաժարվում»,- շարունակեց նա։ Հարցին՝ անձամբ Ձեզ ի՞նչն է մտահոգում կառավարության մշակած ԸՕ-ից, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց․ «Շտապողականությունը։ Մեկ ժամ ու կես առաջ ենք ստացել վերջնական տարբերակը, այդ իսկ պատճառով որևէ մեկը չէր հասցրել ծանոթանալ։ Իրենք սա ընդունեցին, պայմանավորվեցինք, որ այդ 24 ժամյա ռեժիմը վերանայվի, որ առաջինից երկրորդ ընթերցում կարողանանք նորմալ քննարկում կազմակերպել»։

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ