Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հունան Պողոսյանը հորդորել է սյունեցիներին վստահել իրեն

Հունան Պողոսյանը հորդորել է սյունեցիներին վստահել իրեն
17.10.2018 | 13:33

«Նոր Հայաստանն իր հետ բերել է նոր իրողություններ, և այն մարդիկ, ովքեր կարողանում են տեղավորվել այդ իրողություններում մեզ հետ երկար ճանապարհ ունեն անցնելու», - երեկ Սյունիքի մարզում հայտարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն՝ մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին։ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանին` կատարած աշխատանքի և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար։
Շնորհավորելով նորանշանակ մարզպետին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ներկայացնում է սպայի, Հայաստանի ոստիկանության գեներալի, իսկ նոր Հայաստանում ոստիկանը, սպան պետք է օրինականության խորհրդանիշը լինեն։


Պապիկյանը շեշտել է, որ բազմիցս ընդգծել է Սյունիքի կարևորությունը Հայաստանի, կառավարության համար, իսկ հանրապետության բոլոր անկյուններում օրինականության գոյության մասին որևէ քաղաքացի կասկած չպետք է ունենա:
Կարեն Համբարձումյանը ևս շնորհավորել և բարի կառավարում է մաղթել Հունան Պողոսյանին՝ վստահեցնելով, որ սյունեցիները պետականամետ են, հավելելով, որ այսուհետ էլ պատրաստակամ է շարունակել հետագա գործունեությունը՝ ի շահ Սյունիքի: Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել վարչապետին, կառավարությանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարին` մարզի ղեկավարումն իրեն վստահելու համար։ Ընդգծելով, որ նախկինում էլ իր աշխատանքի բերումով առնչություն է ունեցել մարզի և նրա խնդիրների հետ՝ մարզպետը հորդորել է ներկաներին վստահել իրեն և հավաստիացրել, որ մարզում հաջողություններ կարձանագրեն։

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ