USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ինչու հիմա ԱՄՆ հեռացող դեսպանն անկեղծացավ

Ինչու հիմա ԱՄՆ հեռացող դեսպանն անկեղծացավ
17.10.2018 | 15:26

Հայաստանում իր առաքելությունը ավարտած ԱՄՆ դեսպանն անակնկալ բացահայտումով է լքում պաշտոնը: Ռիչարդ Միլզը EVN Report-ին տված հարցազրույցում ասել է, որ արցախյան խնդրի կարգավորումն առանց «որոշ գրավյալ տարածքների վերադարձի» հնարավոր չէ: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի»,-հայտարարել է հեռացող Ռիչարդ Միլսը` հավելելով, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ:


Այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Նախ ով է Միլսին և իր կառավարությանը ժամանակին հավաստումը տվել, թե կարգավորումը հնարավոր է հող հանձնելու դիմաց: Անցյալը հիշեցնում է, որ Հայաստանի երեք նախագահներից առաջինն է բացահայտ հող հանձնելու հավանականության մասին խոսել: Չնայած վերջին երկուսը երբեք բացահայտ չեն հայտարարել, որ ոչ մի թիզ հող չի տրվելու Ադրբեջանին: Երկրորդը` Մինսկի խմբի համանախագահ երկրի դիվանագետն արդյոք կողմնակալություն չի՞ հայտնում` պահանջելով միայն հայկական կողմից «գրավյալ տարածքների» վերադարձ:
Ի թիվս այլ հարցերի մեկ բան ևս ուշագրավ է` ինչու է հենց հիմա այս մասին բարձրաձայնում Միլզը, դա հազիվ թե պայմանավորված լինի միայն այն հանգամանքով, որ նա ավարտել է իր առաքելությունը և խիստ անկեղծ է դարձել: Եթե այս համատեքստում էլ հիշեն նրա կառավարության ղեկավարի` րամփի այն հայտարարությունը, թե ղարաբաղյան հիմնախնդրում առաջիկայում տեղաշարժեր են հնարավոր: Հիմա էլի հարց է ծագում` սա նախապատրաստական հայտարարությու՞ն էր, հայ հանրության տրամադրություններն էին շոշոփում: Ամեն դեպքում փաստ է, որ ԱՄՆ դիվանագետները հենց այնպես նման հայտարարություններ չէին անի, այն էլ հեղափոխությունը ողջունած կառավարության օրոք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao