Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հունան Պողոսյանի նշանակումը դույզն-ինչ արթնացրեց քաղհասարակությանը

Հունան Պողոսյանի նշանակումը դույզն-ինչ արթնացրեց քաղհասարակությանը
17.10.2018 | 23:42

Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելու փաստը խիստ վրդովվեցրել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնք որևէ կերպ չեն կարողանում արդարացնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումը:


Նրանցից շատերն անգամ կարծիք են հայտնում, որ սա կարող է շղթայական լինել, ու հասարակության համար անընդունելի այլ դեմքեր ևս կարևոր պաշտոնների նշանակվեն:
Հասարակական կազմակերպություններ ներկայացուցիչներից ոմանք էլ հիշնում են դեռևս 2013 թ-ին Փաշինյանի տված այն հարցազրուցը, որտեղ վերջինս պատմում է իր և Շանթ Հարությունյանի հանդիպման մասին՝ մանրամասնելով. «Շանթ Հարությունյանը ինձ տեղեկացրեց, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաև ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։ Շանթ Հարությունյանի պատմելով՝ վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել իր ընտանիքի անդամների, մասնավորապես, որդու հասցեին, ինչպես նաև սեռական բնույթի անպարկեշտ, նվաստացուցիչ հայհոյանքներ է տվել»:


Կարելի է նկատել, որ իշխանափոխությունից հետո, սա, երևի թե, առաջին դեպքն է, որ մտահոգում է քաղաքացիական հասարակությանը, ստիպում նրանց այդքան խիստ գնահատական տալ: Մինչ այս նոր կառավարիչների թույլ տված վրիպումների ու սայթաքումների հանդեպ վերջիններս կա՛մ աչք էին փակում, կա՛մ՝ արդարացնում արարքը, ինչը հակասում էր հասարակական գործունեությամբ զբաղվողների սկզբունքներին: Պողոսյանի դեպքը, փաստորեն, սառը ցնցուղի դեր է կատարել նրանց համար ու արթնցրել վերջիններիս:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ