Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երիտասարդական մշակութային մրցույթի հայտագրումը սկսված է

Երիտասարդական մշակութային մրցույթի հայտագրումը սկսված է
17.10.2018 | 23:46

Մշակութային ալիքի և Մշակութային ռադիոյի համատեղ ջանքերով մեկնարկում է Մշակութային ալիքի «A21TV AWARD 2018» մրցույթի հայտագրումը: Մասնակցել կարող են բոլորը,եթե չեն գերազանցում 16-35 տարեկանների շեմը: Մրցույթը այս տարի ընդգրկում է ՝ կինոարվեստը, երգարվեստը, կերպարվեստը, լուսանկարչությունը: Մասնակցության հայտը հնարավոր է ուղարկել Մրցանակաբաշխության պաշտոնական կայքից՝ (www.armculturaltv-award.cf): Մրցույթի ժյուրիի կազմում են՝ ՀՀ վաստակավոր նկարիչներ, վաստակավոր արտիստներ,սիրված դերասաններ և ռեժիսորներ:

Հաղթողներին կտրամադրվեն Մշակութային ալիքի մի շարք պարբերականները, հեռուստառադիոընկերությունը: Մշակութային ալիքի մամլո խոսնակՆունե Իսկանադարյանի խոսքով՝ Մշակութային ալիքը պայմանագիր է կնքել միջազգային տարբեր ընկերությունների հետ,մասնավորապես՝ ԱՄՆ-ի TTR ընկերության հետ և մրցույթը հաղթանակով պսակած մասնակիցները հնարավորություն կունենան իրենց աշխատանքները ներկայացնել ԱՄՆ-ում կայացող մի շարք ցուցահանդեսներին:
Նշենք նաև,որ մրցույթին աջակցում է Երևանի մշակույթի պետական քոլեջը, ի դեմս տնօրեն՝ Վրեժ Կիրակոսյանի:

Դիտվել է՝ 2327

Մեկնաբանություններ