Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Բողոքի ակցիաներ Մոլդովայում՝ Էրդողանի այցի դեմ

Բողոքի ակցիաներ Մոլդովայում՝ Էրդողանի այցի դեմ
18.10.2018 | 10:58

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջին պաշտոնական այցը Մոլդովա ուղեկցվում է բողոքի ակցիաներով: Նախօրեին մինչ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը դիմավորում էր նրան Քիշնևում՝ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության մոտ տասնյակ ցուցարարներ Թուրքիայի նախագահի դեմ պաստառներ էին պարզել՝ վանկարկելով՝ «Էրդողանը բռնապետ է»:


Բողոքի այս ակցիաները տեղի են ունենում մոլդովաբնակ թուրք ուսուցիչների արտահանձնման շուրջ ծագած սկանդալի ֆոնին։ Անկարայի պահանջով՝ մոլդովական իրավապահները ձերբակալել և Թուրքիայի իշխանություններին են արտահանձնել յոթ ուսուցիչների, որ դասավանդում էին այդ երկրում գործող թուրքական դպրոցներում, որոնք կապվում են Էրդողանի ընդդիմախոս Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ: Էրդողանը Մոլդովա է ժամանել երկօրյա այցով՝ թուրք-մոլդովական կապերը սերտացնելու նպատակով: Այցի առաջին օրը նա հայտարարել է, որ թուրքական երկու պետական բանկերն իրենց մասնաճյուղերը կբացեն Մոլդովայում, կստորագրվեն տնտեսական կապերը զարգացնելու այլ փաստաթղթեր։


Մոլդովայի և Թուրքիայի հարաբերություններում վերջին շրջանում ակտիվություն է նկատվում։ Ըստ կողմերի, երկկողմ համագործակցության տեմպերն աճում են:
Մոլդովայի իշխանությունները բարձր են գնահատում ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը, որը Թուրքիան հատկացնում է TIKA-ի՝ «Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալության» միջոցով:
Թուրքիայի կառավարության կողմից ավելի քան երկու տասնամյակ առաջ ստեղծված այս կառույցը մարդասիրական ծրագրեր է իրականացում բազմաթիվ երկրներում:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ