ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ինչու է Փաշինյանը գնում ինքնավարկաբեկման ճանապարհով

Ինչու է Փաշինյանը գնում ինքնավարկաբեկման ճանապարհով
18.10.2018 | 18:14

Ինչ պատահեց նոր իշխանություններին, որ հանկարծ որոշեցին նախկինների հանդեպ այդքա՜ն հանդուրժող դառնալ, «հին» սկանդալային դեմքերին բերել իշխանության և նաև հայտարարել, թե ապագայում «բարիկադներից այն կողմ» կանգնած մարդիկ ևս կլինեն իրենց ցուցակում։ Ինչպես ասում էր Փաշինյանը, կան բարիկադներ դնելու և քանդելու ժամանակներ։ Բարիկադներ դրեցին, հասարակության վստահությունը շահեցին, հիմա էլ բարիկադները քանդում են ու նախկին կադրերին բերում իշխանության, բայց այստեղ հարց է ծագում՝ չկա՞ վտանգ, որ հիմա էլ կարժանան հանրային անվստահության։


Հատկապես վերջին նշանակումները ոչ միայն հասարակական տարբեր շերտերի դժգոհություն են առաջացրել, այլև հենց ՔՊ-ականների։ Հունան Պողոսյանի Սյունիքի մարզպետ նշանակելու դեմ բողոքողները հենց այս կուսակցության համախոհներն էին։ Այնպես որ, այսօր ուշագրավ իրավիճակ է առաջացել, հեղափոխության սկզբում հասարակության թշնամի համարվող նախկին իշխանությունը ներկայացնող անհատները կամաց-կամաց ներմուծվում են նոր իշխանություն։ Մի կողմից սա փաստում է, որ նորերը չունեն կադրային բազա, մյուս կողմից էլ՝ եթե անգամ չունեն, գոնե նախկին իշխանությունը ներկայացնող այնպիսի կադրերի պիտի ընտրեն, որոնք բացահայտ հակակրանք չեն առաջացնում ժողովրդի շրջանում։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի բացատրություններին, թե ինչու են հին իշխանության ներկայացուցիչներին պաշտոնների նշանակում, մեղմ ասած, ոչ մեկին, այդ թվում իր թիմակիցների համար բացարձակ համոզիչ չէր։


Այս օրերին, երբ իշխանությունը գնում է հերթական ընտրություններին և շատ կարևոր է վստահության պահպանումը, հազիվ թե Փաշինյանը չգիտակցեր, որ նման նշանակումներով ու հայտարարություններով ընտրազանգված գուցե կորցնի։ Բայց այդուհանդերձ, բաց է մնում մի հարց, ինչու՞ է նա նման մարդկանց իր կառավարության անդամ դարձնում։ Այնպիսի տպավորություն է, որ այս հարցում ոչ թե նա է որոշումներ կայացնում, այլ ինչ-որ տեղից այդ բանը նրան պարտադրում են։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ