USD484.70
EUR553.96
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ռուսաստանցիների փոխվող տրամադրությունը

Ռուսաստանցիների փոխվող տրամադրությունը
19.10.2018 | 13:46

Հայացք պուտինյան տարիներին ռուսերեն «տրամադրություն» բառի միջոցով, որ նկարագրում է, բացահայտում ու վերլուծում այս երկիրը, որ որևէ երկրի հետ հնարավոր չէ համեմատել` գրում է Վերնոնիկա Դորմանը Liberation-ում:
Տրամադրությունը կամ ռուսների բարոյական վիճակը, ամեն ինչից դատելով, փոխվել է: Ընդամենը տարիուկես անց բավականաչափ հարմարավետ վերընտրությունից հետո (77%) Վլադիմիր Պուտինի հանրաճանաչության վարկանիշը, որ հասել էր գագաթնակետին` 85%-ի, 2014-ին Ղրիմի անեքսիայից հետո, նորից իջավ 58%-ի, այսինքն` 2013-ի մակարդակին` Լևադա կենտրոնի հարցման արդյունքներով, որ հրապարակվեցին հոկտեմբերի սկզբին:

Առավել լայն իմաստով` հավատը պետության նկատմամբ, նաև իշխանության հեղինակությունը ու ամուր ձեռքի ցանկությունը: Դա բացահայտեցին ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի ստեղծած Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի փորձագետները: Ամառն ու աշունը հատկապես բուռն էին: Առաջին անգամ ռուսաստանցիները զանգվածային մոբիլիզացիայի դիմեցին վիճելի, այդ թվում կառավարող էլիտայի ներսում, բարեփոխման` կենսաթոշակային տարիքը 5 տարով բարձրացնելու դեմ` մինչև 60 տարեկանը կանանց և 65 տարեկանը տղամարդկանց համար:


Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի տվյալներով` խոր փոփոխությունները զանգվածային գիտակցության մեջ սկսվել էին դեռ կենսաթոշակային բարեփոխումներից առաջ և նույնիսկ մինչև հարցման տվյալները, որ պարզեցին ՌԴ նախագահի վարկանիշի իջեցումը: Ռուսաստանցիների հասարակական տրամադրությունների վերջին կարևոր փոփոխությունները 2014-ին էին: Արևմուտքի հետ հարաբերությունների վատացումը նպաստեց ժողովրդի համախմբմանը նախագահի շուրջ: Դրանից հետո ռուսաստանցիների տրամադրությունն ավելի շուտ կայուն էր և քաղաքական գործիչների ու սոցիալական ինստիտուտների հանրաճանաչության վերաբերյալ հարցումները նշանակալից տատանումներ չէին արձանագրում: Հոկտեմբերի 11-ին հրապարակած իրենց զեկույցում Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի վերլուծաբանները նշում են զանգվածային գիտակցության 3 հիմնական ու ապշեցուցիչ փոփոխություն: Առաջին անգամ մի քանի տարիների մեջ, որոնց ընթացքում կայունությունը` իշխանության փոփոխության բացակայությունը, դարձել էր իշխանության նպատակը, աճել է ռուսաստանցիների արմատական, այդ թվում` ռիսկային փոփոխությունների պատրաստակամությունը` իբրև արձագանք իրողության, որն ի վերջո վերածվել է քաղաքական ու տնտեսական ստագնացիայի: Հիմա անսահմանափակ իշխանությամբ ուժեղ ղեկավարի փոխարեն, որ մենակ է լուծում բոլոր խնդիրները` այդպիսին է Պուտինի հաստատած կառավարումը, ռուսաստանցիները սոցիալական արդարության պահանջ ունեն: Թեպետ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բնակչության մեծամասնությունը առաջվա պես սպասում էր իր խնդիրների պատերնալիստական լուծումների, հետայսու հարցվածների մեծամասնությունը գտնում է, որ չի կարելի հույսը դնել պետության վրա, այլ պետք է սեփական ուժերի վրա հենվեն ու նախևառաջ փոխեն իրենց մենթալիտետը:
Վերոնիկա Դորման, Libération


Հ.Գ. Բնական էր, որ գերդոզավորված քարոզչությունը հակառակ հետևանքն էր ունենալու` մարդիկ չեն ուզում ամբողջ կյանքում պայքարել, ուզում են ընդամենը նորմալ ապրել, իսկ ՌԴ նախագահի քարոզչամեքենան անընդհատ ներշնչում է, որ ամբողջ աշխարհը Ռուսաստանի դեմ է ու իրենք մենակ հաղթում են, ուրեմն մի քիչ էլ պիտի դիմանան: Այդպես չի լինում: Կեցությունն է որոշում գիտակցությունը, երբեմն կեցության կտրուկ վատացումը մղում է սթափության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao