Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԵՄ-ն առաջարկում է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել

ԵՄ-ն առաջարկում է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել
19.10.2018 | 14:09

ԵՄ ղեկավարները Բրյուսելում գումարած ժողովում կոչ են արել Մոսկվայի նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ՝ ի պատասխան միության անդամ երկրներին հաքերային գրոհների ենթարկելու ռուսների գործելակերպին:


Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները շաբաթներ առաջ ներկայացրել են տեղեկություններ, որՌուսաստանի զինված ուժերի գլխավոր վարչության՝ ГРУ-ի գործակալները ապրիլին փորձել են կոտրել Հաագայում տեղակայված քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության կայքէջը: Եվրամիությունը նշում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ՝ հաքերային գրոհներին հակազդելու և արդյունավետ կանխելու համար:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ