Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին

Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին
19.10.2018 | 14:12

«Հրապարակը» գրում է, որ արտախորհրդարանական ուժերի հետ կոնսոլիդացիայի մտադրություն ունեցող Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին։ Դեռ չգրանցված կուսակցությունը հանրության շրջանում որոշակի վարկանիշ ունի և արտախորհրդարանական ուժերից ավելի բարվոք վիճակում է։ Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք ձեր և ԲՀԿ-ի համատեղ մասնակցությունն ընտրություններին։ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը կտրուկ հերքեց․ «Բացառվում է, որովհետև մեր գաղափարախոսություններով, նախկին իրողությունների վերաբերյալ գնահատականով, Հայաստանի զարգացման տեսլականով ոչ մի ընդհանուր հատման կետ չունենք»:

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ