Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սևակ Միքայելյանի շտաբն արձագանքել է դպրոցի տնօրենի հետ հրապարակված ձայնագրությանը

Սևակ Միքայելյանի շտաբն արձագանքել է դպրոցի տնօրենի հետ հրապարակված ձայնագրությանը
19.10.2018 | 14:18

Հոկտեմբերի 21-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի տեղեկությանը, թե Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ ներգրավված են նաև համայնքային դպրոցները։


«Ոսումնասիրելով ձայնագրությունը, ուղեկցող տեքստը, թե իբրև «Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաեւ համայնքային դպրոցների տնօրենները»՝ պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ տեղեկությունը ուղղակի սադրանք է: Սեւակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավը անցել եւ անցնում է հավասար, մրցակցային պայմաններում: Որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե որևէ թեկնածուի լուսանկարը այս կամ այն քաղաքացին ուր կարող է փակցնել: Նախընտրական շտաբը տեղեկանալուն պես բոլոր պաստառները անթույլատրելի հատվածներից օրենքով սահմանված ժամկետներում հեռացրել է և տեղեկացրել ԿԸՀ-ին: Որևէ մեկը չի կարող նաև նախապես տեղեկանալ, թե որ թաղամասում ով կարող է ներկա գտնվել քայլարշավ իրականացնող թեկնածուի բակային հանդիպումներին: Իսկ Ջրառատ թաղամասում նշված հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի առիթով հայտարարված ոչ աշխատանքային օրերին՝ հոկտեմբերի 11-ին, և ոչ ոքի՝ այդ թվում և պետական ծառայողներին, արգելված չէ հանգստյան օրերին մասնակցել քարոզարշավին՝ որպես ՀՀ քաղաքացի: Ինչ վերաբերում է ձայնագրությանը, որն իրականացրել է կազմակերպության ներկայացուցիչը, այն հերքում է հենց կազմակերպության տարածած տեղեկությունը:
Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին զանգահարած և իբրև Սասուն Միքայելյանի օգնական ներկայացած մարդը, որ տնօրենից հետաքրքրվել է, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին, մեկնարկող հանրահավաքին, ստանում է զարմացած պատասխան, և ակնհայտ երեւում է, որ տնօրենն ուղղակի անտեղյակ է հանրահավաքի մասին:


Նա զանգահարողից է իմանում, թե երբ և ինչ հավաք է սպասվում, ու տարակուսած հարցնում է. «Երևան պիտի գա՞նք»: Ավելին՝ ձայնագրության մեջ պարզ լսվում է, որ պահանջվող նախընտրական «կեպկաներից» չունի դպրոցի տնօրենը, որ բաժանի 9-րդ դասարանցիներին: Իսկ հավաքը, ի դեպ, նշանակված է ոչ թե ժամը 15:00-ին, այլ 16:00-ին: Այս ձայնագրությունը ևս մենք համարում ենք սադրանք: Դարձյալ հորդորում ենք խաղաղ, օրինակելի ու մրցակցային պայմաններում իրականացվող քարոզարշավը եւ հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունները չփորձել ստվերել: Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը համապատասխան դիմումը առավոտյան կներկայացնի դատախազություն, որպեսզի տեղի ունեցածին իրավական գնահատական տրվի։ Պետք է ՀՀ ուժային կառույցները՝ հանուն ազատ և արդար ընտրությունների անխախտ սկզբունքների, անհապաղ պարզեն ուղղորդված սադրանք իրականացնողների շահագրգռվածությունը։ Պետք է պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը զանգահարել է տնօրենին և ներկայացել որպես ԱԺ պատգամավորի օգնական: Մենք հետամուտ ենք լինելու ստի, կեղծիքի շուտափույթ բացահայտմանը Նոր Հայաստանում»:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ