Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Լինելու է բաց, անմնացորդ խոսակցություն

Նիկոլ Փաշինյան. Լինելու է բաց, անմնացորդ խոսակցություն
19.10.2018 | 14:22

Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին` Facebook-ում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ և մանրամասն խոսակցություն:


Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլև Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում», - գրել է նա:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ