Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Սևանա լճից մինչ այժմ բաց է թողնվել197,228 մլն խմ ջուր

Սևանա լճից մինչ այժմ բաց է թողնվել197,228 մլն խմ ջուր
19.10.2018 | 14:23

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի 09:00 դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 197,228 մլն խմ: Կառավարության որոշմամբ, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվելու ընդհանուր առմամբ 210 մլն մ3 ջուր՝ նախկինում նախատեսված 170 մլն մ3-ի փոխարեն։ Գյուղատնտեսության նախարարությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ջրի հավելյալ բացթողումը նպատակ ունի 2018 -ին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու համար։


Կառավարության որոշմամբ, լճից մինչև լրացուցիչ 40 մլն մ3 ծավալով ջրբացթողման ավելացումը հնարավորություն կտա նաև Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հէկերում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 38 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Արտադրված այդ էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը ուղղվելու է կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ