Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Վահրամ Բաղդասարյան. Եթե քաղաքական դաշտում գնում ես պայքարի, պետք է լինեն և մտավախություններ, բայց ոչ թե վախ

Վահրամ Բաղդասարյան. Եթե քաղաքական դաշտում գնում ես պայքարի, պետք է լինեն և մտավախություններ, բայց ոչ թե վախ
19.10.2018 | 23:44

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ճիշտ է» համարում ՀՀԿ-ի մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Ինձ թվում է, որ ճիշտը մասնակցությունն է, և դրա համար պետք են լուրջ մոտեցումներ, լուրջ ռեսուրսների գնահատականը տանք։ Չեմ ցանկանում միանձնյա որոշում կայացնել, պարզապես կան կարծիքներ, հիմնական կարծիքները՝ մասնակցելն է»` ասել է Վահրամ Բաղդասարյանը։ Հարցին, թե ՀՀԿ-ի վարկանիշը կարևոր չէ՞՝ հաշվի առնելով հանրության վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Երբ ասում եմ՝ պետք է գնահատենք ռեսուրսները, նաև՝ վարկանիշը, դրա համար մենք չենք շտապում հայտարարություն անելու, մենք ժամանակ ունենք, դրա մասին հայտարարություն կանենք»։

Թե ո՞վ է կգլխավորի ցուցակը, Վահրամ Բաղդասարյանը չգիտի. «Դուք հարցեր եք տալիս, որոնց պատասխանները դեռ չկան»։ Հարցին, թե խորհրդարան չմտնելու մտավախություն կա՞, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Եթե քաղաքական դաշտում գնում ես պայքարի, պետք է լինեն և մտավախություններ, բայց ոչ թե վախ։ Քաղաքական ուժը պարտավոր չէ, նրա ճակատին գրված չէ, որ պետք է լինի իշխանություն, կամ խորհրդարանում, կարող է տարբեր տեղերում հայտնվել»։

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ