Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մերկելը կմասնակցի Սիրիայի հարցով գագաթաժողովին

Մերկելը կմասնակցի Սիրիայի հարցով գագաթաժողովին
20.10.2018 | 00:15

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմասնակցի Ստամբուլում նախատեսված Սիրիայի հարցով գագաթաժողովին: Մերկելի, Մակրոնի, Պուտինի ու Էրդողանի մասնակցությամբ քննարկումների թեման Իդլիբն է, Ռուսաստանի և Թուրքիայի Սոչիում ձեռք բերված համաձայնությունների իրականացումը` նշել է կանցլերի խոսնակը: Ստամբուլի գագաթաժողովի նախաձեռնությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանինն է: Կողմերը այս ձևաչափով առաջին անգամ են հավաքվում: Նախկինում Թուրքիան ձգտել է սիրիական հարցը քննարկել միայն Ռուսաստանի և Իրանի հետ:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ