Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զաքիր Հասանովը Չեխիայում հանդիպել է Czechoslovak Group-ի ղեկավարության հետ

Զաքիր Հասանովը Չեխիայում հանդիպել է Czechoslovak Group-ի ղեկավարության հետ
20.10.2018 | 00:26

Քառօրյա աշխատանքային այցով Չեխիայում գտնվող Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել Czechoslovak Group խոշոր արդյունաբերական հոլդինգի ղեկավարության հետ: Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Չեխական և սլովակական աղբյուրների տվյալներով՝ չեխ գործարար Յարոսլավ Ստրնադին պատկանող Czechoslovak Group-ն է անցյալ տարի Բաքվին «Դանա» տեսակի հրետանային համակարգեր վաճառել:


ԵՄ անդամ Չեխիան, որին ԵԱՀԿ-ի հանձնարարությամբ արգելվում է Ադրբեջանին և Հայաստանին զենք մատակարարել ղարաբաղյան հակամարտության պատճառով, հայտարարել է, թե տեղյակ չէ՝ ինչ ճանապարհով է չեխական արտադրության սպառազինությունը հայտնվել Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանում: Մինչդեռ մի շարք լրատվամիջոցներ պարզել են, որ չեխական հրթիռային այդ կայանքներն ու հաուբիցները Բաքու են հասել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանից՝ Իսրայելի տարածքով:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ