«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Փաշինյանը պնդել է իր հայտարարությունը՝ Հայաստանում օլիգարխներ չկան

Փաշինյանը պնդել է իր հայտարարությունը՝ Հայաստանում օլիգարխներ չկան
20.10.2018 | 00:43

Այսօր Կապանում հանրահավաքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է երեկվա հայտարարությունը, թե Հայաստանում օլիգարխներ և օլիգարխիա չկա։

«Իմ հայտարարությունից հետո եղան մեկնաբանություններ, որոնք ինչ-որ կասկածելի գործարքներ էին փնտրում իմ այս հայտարարության հետևում։ Էսքան տարի Հայաստանում «օլիգարխիա» բառը ամենապոպուլյար բառն է։ Ի՞նչ է նշանակում օլիգարխիա. օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, օլիգարխ՝ քչերի իշխանության ներկայացուցիչ։ Ասելով օլիգարխիա չկա Հայաստանում՝ ես ասում եմ, որ Հայաստանում քչերի իշխանություն չկա, Հայաատանում հաստատված է ժողովրդի, շատերի իշխանությունը։


Դա չի նշանակում, որ մարդիկ, ովքեր նախկինում եղել են օլիգարխ, դադարել են լինել օլիգարխ, ուղղակի նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց։ Հայաստանում չի կարող լինել մարդ, որ մտածի, թե ուժեղ է ժողովրդից, որ մտածի, թե իր իշխանությունը ավելի ուժեղ է ժողովրդի իշխանությունից», - հայտարարեց Փաշինյանը։

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ