Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Էրդողանը փորձում է օգուտներ քաղել սաուդացի լրագրողի անհետացումից

Էրդողանը փորձում է օգուտներ քաղել սաուդացի լրագրողի անհետացումից
20.10.2018 | 00:51

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է օգտվել սաուդացի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Հաջոգիի անհետացումից` գրում է The Times-ը: Էրդողանը կարող է իրավիճակը շուռ տալ իր օգտին՝ թե տնտեսական, թե քաղաքական շահերից ելնելով՝ օգտվելով հանգամանքից, որ Սաուդյան Արաբիան բավականին լուրջ խնդրի առաջ է կանգնած այս պահին: Թուրքիայի իշխանությունները կարող են պայման դնել Սաուդյան Արաբիայի առաջ և լրագրողի սպանության տեղեկությունները չբացահայտելու դիմաց կամ մեծ տնտեսական ներդրումների պահանջ ներկայացնել, կամ օգտագործել առավելությունը Կատարի հետ Սաուդյան Արաբիայի կոնֆլիկտում:


Շատ հավանական է, որ իրեն Օսմանյան կայսրության ժառանգորդ ու սուննի մահմեդականների առաջնորդ համարող Էրդողանը միջադեպն օգտագործի մահմեդական աշխարհում Սաուդյան Արաբիայի դիրքը թուլացնելու և սուննիների նոր առաջնորդ ինքնահռչակվելու համար:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ