Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Մեկին չես թողնում օրենք խախտի, գնում ճանապարհ են փակում

Նիկոլ Փաշինյան. Մեկին չես թողնում օրենք խախտի, գնում ճանապարհ են փակում
20.10.2018 | 00:54

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում անդրադարձել է քաղաքացիների կողմից ճանապարհներ փակելու հարցին: Նա դժգոհել է, որ ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս, ճանպարհ փակում:

«Դա այնքան էլ ճիշտ չէ: Այո, դա ասում է մի մարդ, ում կոչով փակվել են Հայաստանի ճանապարհները: Բայց երբ ճանապարհ եմ փակել, տաս անգամ ներողություն եմ խնդրել, ստացել եմ ձեր բոլորի թույլտվությունը դա անելու: Ու՞մ անունից են 5-10 հոգով փակում: Մեկին չես թողնում օրենք խախտի, գնում ճանապարհ են փակում: Կան քաղաքացիներ, որոնք արդարացի են փակում ճանապարհը, բայց մի՞թե կառավարությունը հրաժարվում է լսել: Դուք ունեք խաղաղ, առանց զենքի հավաքներ անելու իրավունք: ուզում եք բարձրաձայնել ձեր ասելիքը, բարձրաձայնեք և կլսվի», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ազատությունը չպետք չէ արժեզրկել, դարձնել ամենօրյա օգտագործման իր այն ազատությունը, որը ձեռք ենք բերել ամենօրյա պայքարով: «Կոչ եմ անում Հայաստանի քաղաքացիներին այդպես չվարվել: Կոչ եմ անում այդ ազատությունը խնդիրներ չդարձել այլ քաղաքացիների համար», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ