Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շարմազանով. ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթին, որպեսզի «սահմանափակի իշխանության քաղաքական ախորժակը»

Շարմազանով. ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթին, որպեսզի «սահմանափակի իշխանության քաղաքական ախորժակը»
20.10.2018 | 13:57

ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ ՀՀԿ-ում տրամադրված են մասնակցել Աժ արտահերթ ընտրություններին: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործադիր մարմնի նիստում հարցը քննարկել են, առայժմ հստակեցրել հետհեղափոխական խորհրդարանում նախկին իշխանության առաքելությունը:

«Պետք է լինի ընդդիմադիր իրական ուժ պառլամենտում, որը կսահմանափակի իշխանության քաղաքական ախորժակը: Եվ այդ իմաստով, ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին և պետք է մասնակցի որպես ընդդիմադիր քաղաքական դաշինք և ուժ», - հավելեց Շարմազանովը:


«ՀՀԿ-ն չի պատրաստվում պայքարել 2 տոկոսի կամ 5 տոկոսի կամ չորրորդ ուժ լինելու համար: ՀՀԿ-ն, եթե մասնակցի ընտրություններին, պետք է մասնակցի որպես լուրջ հավակնություններ ունեցող ընդդիմադիր ուժ»` ասել է Էդուարդ Շարմազանովը: Ժողովրդի պահանջով իշխանությունից հեռանալուց ամիսներ անց ընտրողի հետ դեմ առ դեմ հանդիպելուց կաշկանդված չեն: Շարմազանովի փոխանցմամբ, քաղաքացու վստահության քվեին մտադիր են հենց իրենց անցած ճանապարհով ու ծրագրերով արժանանալ․ «Նախկին տարիներին եղել ենք իշխանություն: Մենք մեր քաղաքական իշխանության համար տվել ենք քաղաքական պատասխանատվություն՝ զրկվելով իշխանությունից: Քաղաքական դաշտում չպիտի առաջնորդվել մտավախություններով, մտահոգություններով և վախերով, քաղաքական դաշտում պետք է առաջնորդվել ծրագրերով»:


Կուսակցության ընտրացուցակի առաջին հնգյակը դեռ չեն հրապարակում: Հայտնի չէ, թե ընդդիմադիր ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի նախկինում կուսակցությունում անփոխարինելիի համարում ունեցող Սերժ Սարգսյանը: Գլխավորելու դեպքում էլ արդյո՞ք դա կլինի իրենց օգտին: «ՀՀԿ-ն որևէ ձևաչափով չի քննարկել անուն-ազգանունով, թե ով ցուցակի որ համարը պետք է լինի», - ասաց Շարմազանովը:


Աժ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերջնական հայտարարությամբ հանդես կգան հաջորդ շաբաթ: Նախ պետք է դիրքորոշում հայտնեն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը կքննարկվի Ազգային ժողովում եկող շաբաթվա քառօրյա նիստում:

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ