Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արտակ Զեյնալյան․ Մեծ համաներում է լինելու

Արտակ Զեյնալյան․ Մեծ համաներում է լինելու
20.10.2018 | 13:57

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ մեծ համաներում է լինելու:
Նա առայժմ չի նշել, թե քանի բանտարկյալ համաներմամբ ազատ կարձակվի։ Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու նախագծին: «Մի քանի օրից Աժ պետաիրավական հանձնաժողովում կքննարկենք, և մի քանի օրից Ազգային ժողովում իմ ելույթում կհնչեցնեմ այդ թվերը, - խոստացավ Զեյնալյանը՝ շարունակելով,- սա մարդասիրական ակտ է, մարդասիրական ակցիա է, որը իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո: Կառավարությունը հանրության անունից այս ժեստը անում է իր նկատմամբ ոտնձգություն իրականացրած մարդկանց համար»:


Հարցին, թե ինչու են համաներումն անում նախընտրական շրջանում, Զեյնալյանը պատասխանեց․ «Ես արդեն իմ ֆեյսբուքյան էջում գրառում կատարել եմ․ նախարար նշանակվելուց 10 օր հետո նախագիծը արդեն պատրաստ եղել է․․․ Ամբողջը վերլուծվել է, քննարկվել է դրա նպատակահարմարության և իրագործելիության տեսակետից»: Զեյնալյանը նաև անդրադարձել է ցմահ ազատազրկվածների խնդրին։ Օրերս դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել ցմահ բանտարկյալ Կարեն Օգանեսյանը։ Զեյնալյանը ֆեսբուքի իր էջում աննախադեպ էր որակել տեղի ունեցածը։
Օգանեսյանն առաջին ցմահ բանտարկյալն է, որ ազատ արձակվեց քրեակատարողական վարչության դրական բնութագրի շնորհիվ։


Զեյնալյանը նաև խոսել է բանտերի գերբեռնվածության մասին՝ հիշեցնելով, որ նոր իշխանություններն անցած ամիսներին լուծում են տվել այս խնդրին․ «Հայաստանում այսօր քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիր չկա: Այս կառավարությունը, Արդարադատության նախարարությունը, մենք այս խնդիրը լուծել ենք այլևս»: Արտակ Զեյնալյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորների և դատապարտյալների թիվը հասն

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ